Հայերեն մտքեր

ԲՈՒՀ գնալու մասին

Այս օրերին հետևում էի վերջին ուսանողական իրադարձություններին կապված ընդունելության քննությունների հետ։ Որոշեցի կարճ իմ կարծիքը գրել քանի որ ինքս շատ հետաքրքրված եմ կրթության ոլորտով ու դրա ներդրմամբ մեր հասարակության զարգացման մեջ։

Ճիշտն ասած ես այն կարծիքին եմ, որ դպրոցն ավարտելուն պես միանգամից մասնագիտություն ընտրելն ու ԲՈՒՀ գնալը միշտ չէ, որ խելացի որոշում է։ Եթե ես վերապրեի իմ պատանեկան տարիները, հավանաբար դպրոցն ավարտելուն պես միանգամից չէի գնա ԲՈՒՀ։ Կվերցնեի “gap year” (հայերեն տարբերակը չգտա) ու կփորձեի այդ տարվա ընթացքում հասկանալ ու ավելի լավ ճանաչել ինձ։ Ի՞նչ եմ ես սիրում անել, ինձ ո՞ր գիտությունն է ավելի գրավում կամ, որ մաստագիտությունն է ավելի մոտիկ նրան ինչ ես եմ փնտրում։ Ես ավագ դպրոցական տարիներին բախտ եմ ունեցել մեր դպրոցում անցնել “Մասնագիտական կողմնորոշում” 9-ամսյա դասերը։ Պետք է ասեմ, որ չափազանց մեծ է եղել այդ դասերի ներդրումն իմ մասնագիտության ընտրության մեջ։ Իհարկե ես դա հասկացա ու գնահատեցի միայն տարիներ հետո։ Այդ տարիներին դա ինձ համար ուղղակի հետքրքիր մի միջավայր էր, որտեղ տարբեր մասնագիտության մարդիկ գալիս ու պատմում էին իրանց գործի մասին։ Նաև սովորեցինք “Արդյունավետ մարդու 7 սովորույթները” որը պակաս կարևոր չէ կյանքում արդյունավետ մարդ դառնալու համար (հուսամ այս բառերի հեղինակը այդքան էլ չի շեղվել այդ ճանապարհից)։

Ես կվերցնեի մի ամբողջ տարի կկարդայի, կփորձեի տարբեր բաներ, վերջում որոշում կկայացնեի կասեի. “Տիգրան ջան, եթե դու սիրում ես ծրագրավորում, ուրեմն գնա այս ԲՈՒՀ-ի այս բաժինը։ Կամ եթե ԲՈՒՀ չես ուզում գնալ, շատ լավ, ուղղակի internet-ով քեզ համար սովորելու ծրագիր մշակի ու հետևի դրան։ Դա էլ է տարբերակ ու շատ ավելի մատչելի։”

Մի միտք ծագեց։ Վատ չէր լինի ստեղծել ուսումնական մի հաստատություն հենց նրանց համար ովքեր “gap year” են վերցրել։ Տեսեք, մի միջավայր որտեղ կարելի է ծանոթանալ տարբեր գիտությունների ու մասնագիտությունների հետ քո տարիքային խմբի մարդկանց հետ։ Ծրագիրը կներառի նաև տարբեր ակումբներ, որտեղ կարող ես խոսել ու կիսվել քո հետաքրքրություններով։ Սա կարևոր է, որովհետև երբեմն մարդկանց հետ ասել խոսալը կարող է անուղղակիորեն նպաստել ինքնաբացահայտման գործում։ Դժվար է տանը նստել ու ինքդ քեզ ճանաչել եթե անգամ սիրում ես ինքդ քեզ հետ խոսել :)

Ինչու՞ ենք այդքան շտապում ԲՈՒՀ գնալ կամ ինչու՞ եք այդքան շտապում ԲՈՒՀ ուղարկել։ Հենց այդ շտապելու պատճառով է, որ առաջին կուրսը դեռ չավարտած մարդիկ սկսում են հիասթափվել ու հասկանալ, որ իրանք այդքան էլ չեն սիրում իրենց ընտրած մասնագիտությունը, բայց քանի որ ընկել են պետքա քաշեն։ Հենց այստեղից սկսումա “խալաստոյ սովորելու ու զաչոտ ստանալու” արվեստը։ Ես հասկանում եմ այդ մարդկանց, դժվարա մի բանի մեջ խորանալ ու սովորել, եթե քեզ հետաքրքիր չի։ Նույն ձևով չեմ հասկանում այն ծնողներին, որ ուղարկում են իրանց երեխային սովորելու էն ինչ կարա հետո լավ փող բերի։ Գործում հաջողակ լինելու համար միանշանակ պետքա սիրես քո գործը։

Իհարկե ԲՈՒՀ գնալը շատ լավ կողմեր ունի (նոր շրջապատ ու նոր ընկերներ) բայց կարծում եմ մեր հասարակությունը շավ ավելի մեծ տեղ է դրան տալիս քան իրականում դա կա։ Եթե անգամ կարևորում ենք ԲՈՒՀ-ը պետքա հասկանանք մենք ավելի կարևորում ենք ուսում ստանալը, թե ուղղակի անվան համար ԲՈՒՀ-ը գնալը։ Ամեն դեպքում շատ կարևոր է իմանանք ինչ ենք ոզում սովորել ԲՈՒՀ-ում։

Շնորհակալ եմ ընկերոջս՝ Արթուր Գրիգորյանին, կարդալու համար։